ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԲՈՇՅԱՆԸ` ԳԱՎԱՌԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ

ԲՈՇՅԱՆԸ` ԳԱՎԱՌԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ
26.07.2011 | 00:00

Օրերս մամուլն անդրադարձավ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի պաշտոնանկությանն ու դրա պատճառներին։ Գավառի քաղաքապետի պարտականությունները ներկայումս իրականացնում է փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը։ Մեր տեղեկություններով` քաղաքապետի աթոռի իշխանական «դաբրոն» Բոշյանն արդեն ստացել է, սակայն, մարզի մեր աղբյուրի պնդմամբ, հնարավոր է, որ մինչև նոր քաղաքապետի ընտրությունն առավել «շահավետ» թեկնածու ի հայտ գա։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ, Գրիգոր Բոշյանի «նժարը» դեռ ծանր է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ